• Latest news

Diabetes Care. երեկոյան ֆիզիկական ակտիվությունը բարերար է  ազդում սրտի վրա

15 ապրիլի, 2024  10:56

Չարլզ Պերկինսի կենտրոնի (ավստրալական բժշկական և հետազոտական կենտրոն) գիտնականները պարզել են, որ երեկոյան ֆիզիկական ակտիվությունը (ժամը 18․00-ից մինչև կեսգիշեր) ավելի լավ է օգնում ճարպակալում ունեցող մարդկանց սրտի առողջությունը պահպանելու համար՝ համեմատած այլ ժամերին մարզվելու հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Diabetes Care ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է 40 տարեկանից բարձր, ճարպակալում ունեցող 29836 մեծահասակ: Բոլոր կամավորներից գրեթե երեք հազարի մոտ ախտորոշվել է նաև 2-րդ տիպի շաքարախտ։ Մասնակիցները բաժանվել են առավոտյան, կեսօրին և երեկոյան մարզումներ անցկացնող խմբերի՝ կախված այն բանից, թե օրվա որ ժամերին է  բաժին հասել նրանց ամենօրյա ակտիվության ամենամեծ ծավալը (մասնավորապես՝ աերոբիկ ծանրաբեռնվածությունը):

Հետազոտության սկզբում միջին տվյալներ ստանալու համար գիտնականները հատուկ սարքերի՝ ձեռքի ակսելերոմետրերի միջոցով, հետևել են կամավորների ֆիզիկական ակտիվության մակարդակին և ժամանակին: Դրանից հետո սկսվել է մասնակիցների դիտարկման շրջանը, որը տևել է մոտ ութ տարի։

Դիտարկման ընթացքում պարզվել է, որ այն մարդկանց մոտ, որոնք մարզվել են երեկոյան ժամը վեցից հետո կարճ ընդմիջումներով (պարապմունքների ընթացքում հերթագայվել են ֆիզիկական ծանրաբեռնվածության բարձր և ցածր ինտենսիվության ժամանակահատվածներ), ավելի ցածր է եղել  սրտանոթային հիվանդությունների և սուր վիճակների (օրինակ՝ ինսուլտի) զարգացման վտանգը։

Ըստ գիտնականների,  երեկոյան վարժությունների այս կարևոր առավելությունը պայմանավորված է 2-րդ տիպի շաքարախտով հիվանդ մարդկանց ինսուլինի նկատմամբ զգայունության բարելավմամբ: Ինսուլինի նկատմամբ բարձր զգայունությունը թույլ է տալիս օրգանիզմի բջիջներին ավելի արդյունավետ օգտագործել գլյուկոզան, ինչը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, կանխում է անոթների պաթոլոգիական փոփոխությունները և պաշտպանում սրտի հիվանդություններից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել